ՌԴ ԱԳՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել՝ պահպանել ԼՂ մշակութային ժառանգությունը

Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների պահպանման համար կարելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնի առաջարկությամբ հրավիրել փորձագետների ուշադրությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:

«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չէր լինի»,- ասել է Միտրոֆանովան, որն ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնն էր զբաղեցնում:

Նա նշել է. «Այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:

«Միաժամանակ, հատուկ խնդրանքով հնարավոր է Համաշխարհային ժառանգության կենտրոնի կողմից փորձագետների ներգրավել»,- ասել է նա: