Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Գիշերը մահացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: «ՌԻԱ-Նովոստինի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Ջիգարխանյանի արտիստական թատրոնից:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է Երևանում՝ 1935-ի հոկտեմբերի 3-ին:

Նկարահանվել Է «Երբ գալիս է սեպտեմբերը», «Անորսալիների նոր արկածները», «Տրեստ օպերացիան», «Հուլիսի վեցը», «Փոքրիկ կռունկ»,  «Սև կատու», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի»,  «Բարեւ, ես եմ», «Պարտիզպանի շունը» և այլ  ֆիլմերում՝ խաաղալով ընդհանուր առմամբ մոտ երկու հարյուր կինոդերեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։