ՌԴ-ից ՀՀ ուղևորվել է ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76 ինքնաթիռ

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան ուղևորվել է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76  ինքնաթիռ:  Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան են ուղարկվել ավելի քան 20 ծանր մեքենաներ կցորդներով և ավելի քան 170 խաղաղապահ:

Խաղաղապահ խնդիրների իրականացման և հակամարտության գոտում իրավիճակի մոնիտորինգի գործողությունների համակարգումն իրականացվում է շուրջօրյա ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի կողմից: