Դա հայկական կողմի ստանձնած պարտավորությունն է. Պեսկովը Քարվաճառի շրջանի հանձնման մասին

Ղարաբաղի շրջանները Ադրբեջանին փոխանցելու գործընթացում ռուս խաղաղապահների մասնակցության վերաբերյալ հարցերը պետք է ուղղվեն հրամանատարությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մասնավորապես Քարվաճառի շրջանի հանձնման վերաբերյալ հարցին ի պատասխան Պեսկովն ասել է. «Այս շրջանի փոխանցումը նախատեսված է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ: Դա հայկական կողմի ստանձնած պարտավորությունն է: Ինչ վերաբերում է այս գործընթացում ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությանը, ես չեմ կարող ձեզ պատասխանել: Ավելի լավ է՝ հարցերը, որոնք վերաբերում է այնտեղ գործող մեր խաղաղապահների նման կիրառական մանրամասներին, ուղղել հրամանատարությանը»: