Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին

«Այսօր ընդունել եմ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Հանդիպման ժամանակ մտքեր ենք փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահը: