Խոսքս ուղղված է արևմտյան պետություններին, կառավարություններին, միջազգային կառույցներին․ Ո՞ւր էիք, guys

Նախապես ասեմ, որ գրածս չի վերաբերում արևմտյան այն բազում գործիչներին, լրագրողներին, լոկալ մարմիններին ու մաքուր խղճի տեր մարդկանց, որոնք պատերազմի առաջին օրերից գիտեին և բարձրաձայնում էին ճշմարտությունը։

Խոսքս ուղղված է արևմտյան պետություններին, կառավարություններին, միջազգային կառույցներին։

Ո՞ւր էիք, guys

Ո՞ւր էիք, երբ վարձկան իսլամիստները հայի գլուխ էին կտրում։

Երբ Թուրքական գենեռալները հայ զինվորի գլխին մահաբեր ռոբոտ էին պայթացնում։

Երբ ստահակ Ալիևը ռմբակոծում էր դպրոցներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, ծննդատներ։

Երբ քիմիական զենքով վառում էին Արցախը։

Երբ պատերազմական օրերին տարբեր տեղերից Ադրբեջանին զենք ու տեռորիստ էին մատակարարում։

Ես գիտեմ, ուր էիք։

Ես գիտեմ, ինչու էիք լեզուներդ խորը մտցրել ձեր լորձոտ, գարշահոտ ու տաքուք բացվածքները։

Իսկ հիմա, երբ ազգովի պարտվեցինք դրսի վիժվածքներին ու ներսի դավաճաններին, զարթնել եք, հա՞։

Խոստումներ եք շռայլում։ Կարգավիճակ, հայ ժողովրդի շահեր, ֆլան-բեֆան։

Իբր Ռուսաստանը մեզ պատշաճ չօգնեց, հիմա դուք մեր մասին հիշեցիք, ու հեսա մետ հարցերով կզբաղվեք։

Ուրեմն լսեք, ձեզ ինչ եմ ասում՝ go f**k yourselves.

Այս պատերազմի նման ելքի ամենամեծ շահառուն դուք եք։

Որովհետև նման ելքով դուք երաշխավորեցիք ձեզ համար ադրբեջանական էներգակիրների անխափան և անվտանգ մատակարարումը։

Որովհետև Հայաստանի ու Արցախի պարտությամբ այս տարի դեկտեմբերից Եվրոպա մատակարարվելիք ադրբեջանական գազին երկար ժամանակ ոչինչ չի սպառնալու։

Որովհետև իշխանավիր դավաճանները ձեզ երաշխիք տվեցին, որ չեն խփելու գազանավթամուղերին ու դավադրաբար չխփեցին։

Այս օրվա համար էիք 2018-ի ապրիլին Հայաստանում իշխանության զավթման գործընթացը ողջունում ու քաջալերում։

Այսօր թափվող ձեր արցունքները պահեք եվրոպական քաղաքներում իսլամիստների կողմից գլխատվող ձեր մարդկանց համար։

Երևանը շատ արյուն է տեսել։

Երևանն այլևս արցունքներին չի հավատում։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից