Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար Ռուսաստանի հասցեին դավաճանության կշտամբանքներն անհիմն են. Պեսկով

Ռուսաստանի հասցեին դավաճանության կշտամբանքները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանին իբրև բավարար աջակցություն չցուցաբերելու հարցով բացարձակապես անհիմն են։ Այս մասին RT հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե ՌԴ-ն իբրև Էական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, և հայերի մի մասը Ռուսաստանի նման դիրքորոշումը դավաճանություն է որակում, Պեսկովն ասել է. «Կշտամբանքները Ռուսաստանի հասցեին բացարձակապես անհիմն են»։

Նրա խոսքով՝ Մոսկվան, անշուշտ, Ռուսաստանի բարեկամն է համարում միաժամանակ ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պեսկովն ընդգծել է, որ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները գնահատելն է թույլ տվել ՌԴ-ին անկողմնակալ միջնորդի դեր կատարել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում։

«Մեզ համար թանկ է մեր ընկերությունը, պատմական ընկերությունը Ադրբեջանի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի հետ։ Միայն նման մոտեցումն է թույլ տվել Ռուսաստանին անկողմնակալ միջնորդի դեր խաղալ», — նշել է նա։