Չգիտեմ, ով կլինի հաջորդ իշխանությունը։ Ո՞վ երկիրը կհանի այս խորը և համապարփակ ճգնաժամից

Այն, որ սրանք պիտի գնան, ազգային անվտանգության և արժանապատվության հարց է։

Չգիտեմ, ով կլինի հաջորդ իշխանությունը։ Ո՞վ երկիրը կհանի այս խորը և համապարփակ ճգնաժամից, որում հայտնվել ենք մի խումբ անհայրենիք վիժվածքների պատճառով։

Վերջիվերջո, անձերը կարևոր չեն լինելու։ Կարևոր են լինելու մարդկանց մասնագիտական և բարոյական որակները։

Բայց ինձ համար մի բան շատ հստակ է։

Այն արժապատիվ սերունդը, որ արյան ու կյանքի գնով Հայրենիք էր պաշտպանում և ում վզին են փորձում փաթաթել քաղաքական իշխանության կողմից իրականացված ազգային դավադրությունը, պետք է տեսանելի ապագայում Արցախում և Հայաստանում զբաղեցնի իր արժանավոր դիրքերը։

Այդ տղերքը հող հանձնող չէին, նրանք հայրենիքի դառը քաղցրությունը գիտեն։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից