Բոլորը պահանջում են վարչապետ կոչվածի հրաժարականը․ Կարին Տոնոյան

Արցախի գոյամարտում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր ամսի 13-ն է, մեր խայտառակության հաստատմանը մնաց 2 օր, 2 օր՝ Հայրենիքի կորստի անգամ փոքրագույն նվազեցման շանսով՝

ԲՈԼՈՐՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎԱՐՉԱՊԵՏ ԿՈՉՎԱԾԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:

ՓՐԿԵ՛ՆՔ ՄԵԶ ԵՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱՅԴ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԻՑ, ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ՊԱՏԻՎՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»:

Հիշեցնենք, որ Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման: