Մակրոնը վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրության մեջ ասված է, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետին տեղեկացրել է Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված ժողովի մասին:

«Նախագահն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը», – նշված է հաղորդագրության մեջ: