Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանին երեկ երեկոյան ազատ արձակեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորը գրել էր․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում` Մասիվի դատարանում, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի քննությունը»։