«Վիրտուալ իրականություն» ստեղծելով՝ բթացրին վտանգի զգացումը ու 44 օր շարունակ, օր օրի կերտեցին մեր այս ազգային աղետը

#Զգետնել, #գյոռբագյոռ2020, #հաղթումենք – հիշո՞ւմ եք էս հեշթեգները։ Հիշո՞ւմ եք՝ ոնց էիք հրճվում, երբ էս հեշթեգները խաղարկելով կեղծ, դատարկ, խաբեբայական, ազգադավ «վիրտուալ իրականություն» ստեղծեցին ձեզ համար, բթացրեցին վտանգի զգացումը ու 44 օր շարունակ, օր օրի կերտեցին մեր այս ազգային աղետը, որի մասշտաբները՝ պատմական, քաղաքական, միջազգային, հոգեբանական, սոցիալական, տնտեսական, առողջապահական, նոր-նոր են սկսում երևալ։

Հոկտեմբերի 23-ին փորձեցի ահազանգ հնչեցնել։ Հարձակվեցիք վրաս՝ պողոսներով ու ֆեյքերով։ Մի ինտելեկտուալ ավանտյուրիստ նույնիսկ շատ թափանցիկ ձևով ինձ անվանեց «Ցռան Վերգո»։

Արայիկը ասում է՝ բոլորս ենք մեղավոր։ Ո՛չ, Արայիկ, բոլորս չենք մեղավոր։ Բայց, օրինակ, հեշթեգի վարպետ ու սիգար սիրող էն ծաղրածուն ու էն ինտելեկտուալ ավանտյուրիստը հաստատ մեղավոր են։ Դո՛ւք էլ չեք ներվելու։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից