ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արծվիկ Մինասյանին, Արա Հակոբյանին ու Արսեն Բաբայանին

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր առավոտյան ևս բերման է ենթարկել քաղաքական գործիչների: ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր՝ ընդդիմադիրների նախատեսած հանրահավաքից առաջ բերման են ենթարկվել ևս երեք քաղաքական գործչի. «12:00-ին նախատեսած ասուլիսից առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանին,  «Ազգային օրակարգ» կուսակցությունից՝  Արա Հակոբյանին և «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին»:

Նշենք, որ այսօր ժամը 17:00-ին հանրահավաք է նախատեսված Ազատության հրապարակում, որի կազմակերպիչները ձերբակալված են:

Նշենք, որ ձերբակալվել են նաև Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Գառնիկ Իսագուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,

Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: