Հայտարարում եմ Փաշինյանի ու Ավինյանի տնտեսական հանցագործությունների մասին իմ ունեցած փաստերի մասին․ վարչապետի նախկին խորհրդական

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝  խոսելով Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տնտեսական հանցագործությունների մասին։

«Ես այլևս ազատ եմ իմ հայտարարություններում: Եվ հայտարարում եմ վարչապետի պաշտոնը զավթած նիկոլ փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող տիգրան ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին:

«Սկսված 2019 թ. Եգիպտոսում հայ զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված գումարի մեծ մասի թալանից, ԱՄՆ վարձու օդանավով թռիչք պատվիրելու արժեքից, անհասկանալի թանկ արժեքով Իլ-76 օդանավ գնելու անհասկանալի որոշումից, երբ ՀՀ-ն ուներ 3 այդպիսի օդանավ: Իհարկե, մի քիչ խելք հավաքել են արդեն: Հիմա ցույց կտան, որ դա մասնավոր անձինք են առել: Բայց նույնիսյկ էս պարագայում այդ մասնավոր անձանց պատվիրատուն պետությունն է: Եվ էդ մասնավոր անձանցից շուկայական արժեքից թանկ օդանավ վարձելը հենց երկքայլանոց կոռուպցիոն սխեմա է: Էս դեռ տնտեսական թալանի մասով միայն: Ստեղ կա նաև հակապետական գործունեության մեղադրանք, որը պետքա դիտարկվի միայն հայրենիքի դավաճանության հոդվածով: Բայց էս հարցին կանդրադառնամ ավելի հանգամանորեն ու մի փոքր ուշ…»,-գրել է նա։