«Հորդորում եմ «Իմ քայլը» խմբակցության մեր գործընկերներին գալ և մասնակցել արտահերթ նիստին». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանի դիմաց հանրահավաք իրականացնողներին տեղեկացրեց, որ մուտք են անելու փաստաթղթերը. ««Իմ քայլի» պատգամավորները պետք է մասնակցեն նիստին, առանց դրա տեխնիկապես հնարավոր չէ նիստ անցկացնել:

Այնպես որ, շնորհակալություն «Լուսավոր Հայաստանին», րոպեներ հետո մուտք ենք անում ԱԺ: Դրա հետ մեկտեղ հորդորում եմ «Իմ քայլը» խմբակցության մեր գործընկերներին՝ գալ և մասնակցել արտահերթ նիստին»: