«Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը»․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը»: Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր էր շրջանառվել, թե Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել: