Ես չեմ կորցրել իմ արժանապատվությունը ու այլևս չե՛մ ուզում տեսնել թուրքի առաջ կզողին

Ես ազատության մեջ եմ ու նորից եմ գնում մասնակցելու հանրահավաքին՝ դավաճան հող հանձնողին, 44 օր բոլորիս գլխի տակ «հաղթում ենք» փափուկ բարձը անամոթաբար դնողին, մի ակնթարթում բոլորիս երազանքները կործանողին հեռացնելու համար։

Քարվաճառը, Դադիվանքը դեռ մերն է, բայց 4 օրից դավաճանը հանձնելու է։ Հույս ունեմ, որ դեռ հնարավոր է վերաբանակցել։

Ես պայքարում եմ իմ հայրենիքի փրկության համար, երեխաներիս ապագայի համար, ու ինչքան ուզում եք՝ կարող եք բռնել, ինչ ուզում եք՝ կարող եք անել։ Ես չեմ կորցրել իմ արժանապատվությունը ու այլևս չե՛մ ուզում տեսնել թուրքի առաջ կզողին:

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից