Շոյգուն իր թուրք գործընկերոջ հետ կրկին քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկ օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորման հարցը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսային բանակցություններ է ունեցել Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ», – նշել են ռազմական գերատեսչությունում։

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Շոյգուն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Հիշեցնենք, որ նախօրեին նա արդեն խոսել էր Աքարի հետ։ Նախորդ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից բացի՝ քննարկել էին նաև Սիրիայի հարցը։