Վրաստանը բացառության կարգով իր օդային տարածքը կբացի ռուս խաղաղապահներին տեղափոխող օդանավերի համար

Երևանի ու Բաքվի խնդրանքով Թբիլիսին բացառության կարգով կբացի իր օդային տարածքը՝ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներ տեղափոխող ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

«Ռուս խաղաղապահների զորակազմի մի մասը նախապես համաձայնեցված, որոշակի ու սահմանափակ ժամանակահատվածում հակամարտությունների գոտի կտեղափոխվի վրացական օդային տարածքով։ Այս մասին մեր գործընկերները տեղեկացված են», – հայտնել է գործակալության զրուցակիցը։