Մի խումբ քաղաքական և հասարակական գործիչներ, մտավորականներ հանրահավաքից առաջ բերման են ենթարկվել (տեսանյութ)

Այսօր ժամը 13։00-ին 17 կուսակցությունների հայտարարած հանրահավաքից մի քանի րոպե առաջ Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ԱԱԾ և ոստիկանության տարբեր բաժիններ մի խումբ քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, մտավորականներ և քաղաքացիներ։ Մասնավորապես՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ՀՀԿ անդամներ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Պողոսյանը, Կարինե Աճեմյան, ՀՀ պետական և քաղաքական գործիչ Աշոտ Մինասյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, պատմաբան, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը և այլք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան ԱԱԾ բերման է ենթարկվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Այսպիսով իշխանությունները փորձել են ճնշում գործադրել քաղաքացիների վրա և չեղարկել ժամը 13։00 կայանալիք հանրահավաքը։ Սակայն, այնուամենայնիվ, բազմամարդ հանրահավաքը կայացավ, և հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակում ելույթներ ունենալուց հետո շարժվեցին սկզբում Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ, այնուհետև ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելու արտահերթ նիստ։

Մանրամասները՝ տեսանյութում