Մենք միասին պետք է պահանջենք անցնցում, անարյուն իշխանափոխություն. Արծվիկ Մինասյան

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք ձեզ հետ միասին վերականգնում ենք հայ ազգի արժանապատվությունը, մենք ձեզ հետ միասին պետք է պահանջենք անցնցում, անարյուն իշխանափոխություն: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Թող բոլորը գան Ազատության հրապարակ, միանան պայքարին, պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա: Նա այլևս իրավունք չունի ղեկավարել Հայաստանը»,-ասաց Մինասյանը:

Դիմելով ոստիկանապետին, ոստիկանությանը, ԱԱԾ աշխատակիցներին՝ Մինասյանը հայտարարեց.

«Սիրելի՛ սպաներ և զինվորներ, սա Հայաստանի հպարտ ժողովրդի արժանապատվության պայքարն է, դուք պետք է կանգնեք մեր կողքին: Միացեք մեզ, միացեք մեր ժողովրդին, մեր ազգին, որդեկորդույս ծնողներին: Միացեք, որ կարողանանք փրկել մեր հայրենիքը, որ այսօր զոհասեղանին է դրված, բզկտման է դրված: Այսօր հայ ժողովրդի վաղվա օրը, ապագան է վատանգված: Եթե արժանապատվություն կա, եթե դուք ձեր ուսադիրների տերն եք, խնդրում եմ, պահանջում եմ՝ միացեք մեր պահանջին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում պետք է կայանար հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, սակայն մինչ հանրահավաքի մեկնարկը՝ սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, բազմաթիվ քաղաքական ու հասարական գործիչներ արդեն բերման են ենթարկվել: