Ռուսաստանը և Թուրքիան կհամագործակցեն ԼՂ հարցով՝ Ադրբեջանում գործող վերահսկման կենտրոնի միջոցով

Ռուսաստանն ու Թուրքիան կհամագործակցեն ԼՂ հարցով՝ Ադրբեջանի տարածքում ստեղծվող վերահսկման կենտրոնի միջոցով: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Միաժամանակ հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ և Թուրքիայի խաղաղապահ համատեղ ուժերի մասին խոսք չի եղել երբևէ:

«Ռուս խաղաղապահներն արդեն ուղիղ կապեր են հաստատել ՀՀ և Ադրբեջանի գլխավոր շտաբների հետ՝ կանխելու համար հնարավոր միջադեպերը»,- հայտնում են Կրեմլից՝ նշելով, որ ռուս զինվորականները Հայաստանի ու Ադրբեջանի հետ համատեղ կազմակերպել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների պարամետրերի հստակեցման աշխատանքներ: