Չխաբեք ժողովրդին, պայմանագիրը չեղարկելու ԱԺ նիստ գումարել առաջարկ չի եղել․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ խորհդարանական կամ արտախորհրդարանական որևէ ուժ չի առաջարկել ստորագրված խայտառակ պայմանագիրը չեղարկելու ԱԺ նիստ գումարել, որին իբր մենք չենք միացել:

Դա լկտի սուտ է ու այս նեղ պահին մեր ժողովրդին խաբելու հերթական փորձը:

Չխաբեք ժողովրդին»: