Այո, պարտվել ենք, բայց պարտությունը դեռ վերջը չէ

Ադրբեջանի հետ հակամարտության մեջ Հայաստանը 1994թ. հաղթանակ տարավ և ստիպեց հակառակորդին զինադադար կնքել, իսկ 26 տարի անց 2020 թ. պարտվեց և ստիպված ընդունեց իրեն պարտադրված պայմանները։ Սա է իրականությունը, թե ինչ կլինի հետագայում, չենք կարող գուշակել, աշխարհը և մեր շրջապատը շատ արագ է փոխվում։ Այո, պարտվել ենք, բայց պարտությունը դեռ վերջը չէ։ Շատ ավելի ծանր ու կործանարար պարտություններ կրած ազգեր կան, որ այսօր տիրում են աշխարհին։ 20-րդ դարում երկու անգամ կապիտուլացված գերմանացիները, կորցրեցին իրենց հայրենիքի մոտ 40%, բայց այսօր տիրում ու թելադրում են։ Միջուկային ռմբակոծության ենթարկված, միլիոնավո զոհերով ու տարածքային կորուստներ կրած  ճապոնիան համաշխարհային ուժային կենտրոն է։ Սերբիան ջախջախվեց, կորցրեց Կոսովոն և այլ պատմական տարածքներ, բայց այսօր կրկին ոտքի է կանգնել և ազդեցիկ է Բալկաններում։ Այն որ պարտվել ենք, ոչ մի երկիր մեղավոր չէ, մեզնից բացի։ Շատ մեծ խելք պետք չէր, հասկանալու, որ հզոր ռազմական թուրքական մեքենայի դեմ Հայաստանը ի սկզբանե դիմադրելու երկար հնարավորություն չի ունենալու։ Հայ դիվանագիտությունն ու քաղաքական միտքը տկար ու անհեռատես եղան, դրան գումարվեց պետականամետ քաղաքական վերնախավի բացակայությունը։ Այս ամենի հետ մեկտեղ ես հավատում եմ՝ խաղաղությունը օգտագործելով հզորանալու ենք, ապագան դեռ առջևում է։

Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից