Նոյեմբերի 11-ին հանրահավաք՝ Ազատության հրապարակում. 17 կուսակցությունների խորհրդի հայտարարությունը

17 կուսակցությունների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը:

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը:

17 կուսակցությունների խորհուրդ»