ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՉԷ
Իմ կարծիքով, 9 կետից կազմված հաշտության համաձայնագիրը պարունակում է միջազգային պայմանագրի դրույթներ, հետևաբար վարչապետը չէր կարող այն ստորագրել:
Մասնավորապես, այս համաձայնագիրը վերաբերում է հաշտությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ստեղծմանը, որը ՀՀ քաղաքացիների համար կարող է որոշակի սահմանափակումներ նախատեսել այդ տարածքներից օգտվելու առումով:
Բացի վերոգրյալից, վարչապետը լիազորված չէ ժողովրդի անունից նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելու՝ ժողովրդի կամքին հակառակ:
Իմ կարծիքով այս իրավիճակից ելքը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այս փաստաթղթի իրավազորությունը չընդունելը և միասնական ուժերով Հայաստանի և Արցախի պաշտպանությունը կազմակերպելը:
Հ.Գ.
- Վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես կհարգի հայ ժողովրդի որոշումը և չի ցանկանա կորցնել հայ ժողովրդի վստահությունը:
- Պետք է զանգվածային անկարգություններից և այլ անօրինական գործողություններից խուսափենք:
- Համաձայնագրի ադրբեջանանպաստ տեքստին չեմ անդրադառնում: Օրինակ՝ նշվել է «Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը կվերադարձնի Ադրբեջանի Հանրապետությանը»: Ստացվում է Հայաստանն է վերցրել:
Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից