Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ,  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կայցելեն վերոնշյալ ընտանիքներ:

Հատուցում ստանալու համար անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով https://www.1000plus.am/hy/getinsurance

Այդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).

☎ Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028

☎ Ավան վարչական շրջան +(374 11) 518-135

☎ Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193

☎ Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283

☎ Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341

☎ Կենտրոն վարչական շրջան +(374 11)  518-455

☎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590

☎ Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628

☎ Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707

☎ Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741

☎ Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815

☎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891

❗ Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ.

(հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք)

հեռ.՝ +(37410) 600- 713