Թբիլիսիում բողոքի ակցիաների ընթացքում 27 մարդ է տուժել

Թբիլիսիում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ ցուցարարներին ցրելու ընթացքում 27 մարդ է տուժել, որոնք համաձայն չեն հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Կախաբեր Սաբանաձեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տուժել են 14 իրավապահներ, ԶԼՄ-ների երեք ներկայացուցիչներ և բողոքի ակցիայի մինչև տասը մասնակիցներ: Որոշ տուժածներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, մյուսներին տեղափոխել են հիվանդանոցներ։

Սաբանաձեի խոսքերով՝ հասարակական կարգը խախտելու և ոստիկանությանը չենթարկվելու համար ձերբակալվել է 19 մարդ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններ արդյունքները չեն գոհացրել ընդդիմադիր ուժերին և նրանք բողոքի ակցիաներ են անցկացնում: