Զենք-զինամթերքի հերթական ապօրինի տեղափոխությունն Արցախից. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։
Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Միջոցառումները շարունակվում են։