ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է Հայաստանում ժամանակավոր ապաստանած ԱՀ քաղաքացիներին

Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի՝ Երևան քաղաքի Վարդանանց 16/1 հասցեում գտնվող գրասենյակում իրականացվում են հետևյալ աշխատանքները.

✅ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման  բոլոր գործառույթների իրականացում / հեռ․ 093541844 /

✅Նոտարական գործողությունների կատարում,  անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում

/հեռ․093537833/

✅Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման և հաշվառման հետ կապված խորհրդատվություն, տեղեկանքների տրամադրում

/հեռ․093537833/

✅Կադաստրի  մարմնի կողմից օրենսդրության պարզաբանում և համապատասխան տեղեկատվության տրամադրում /093532733/

✅Ստեփանակերտ քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների առուվաճառքի և տեխնիկական զննության համար գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ «զրոյական» տեղեկանքի տրամադրում   /093532733/