Քերոլայն Քոկսը ցանկություն է հայտնել այցելել Արցախ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար

ՀՀ ՄԻՊ-ը  բարոնուհի Քերոլայն Քոկսի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները։ ՄԻՊ գրասենյակի տեղեկացմամբ, բարոնուհի Քերոլայն Քոկսը ցանկություն է հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախ՝ տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ ՄԻՊ-ը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը։