Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ. ԱՀ ԱԻՊԾ

Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի՝ պահպանվել է հարաբերական հանգիստը։

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։