Շուշիի երկրորդ հերոսամարտը․ հաղթանակն անխուսափելի է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Անդրադարձ է կատարվել Շուշի քաղաքում ծավալվող մարտական գործողություններին, որտեղ հայ զինվորները հերոսական մարտեր են մղում՝ կատարելով թշնամական ուժերի մաքրման աշխատանքներ։

Քաղաքական կուսակցությունների հանդիպման մասին զրուցելիս Գառնիկ Իսագուլյանն ընդգծեց, որ բովանդակությունը հիմնականում վերաբերում էր իշխանությունների հրաժարականին և Արցախում տեղի ունեցող պատերազմին։

Արցախում թշնամու սանձազերծած պատերազմին անդրադառնալով, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ սա նույն սցենարն է, ինչ իրականացվել է Վրաստանում և Ուկրաինայում։ Նույն սցենարը փորձում են իրականացնել Հայաստանում՝ որպես գործիք օգտագործելով Թուրքիային, սակայն և ՛թուրքերը, և՛ «սցենարիստները» բախվել են բազմաթիվ խոչընդոտների։

Մանրամասները՝ տեսանյութում