Ադրբեջանցի յոթ գեներալ՝ Զաքիր Հասանովի գլխավորությամբ ձերբակալվել են Թուրքիայի պահանջով. «Ինֆոտեկա 24»

Համացանցում լուր էր շրջանառվում, որ Ադրբեջանի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք բարձրաստիճան զինվորականների կողմից հեռացվել է պաշտոնից ռուս գեներալների հետ ունեցած սերտ կապերի համար:

Այս լուրին հաջորդեց տեղեկություն, թե Բաքվի գեներալները թուրքերի կողմից բանակի հրամանատարությունից հեռացվելուց հետո պատրաստվում էին խռովություն բարձրացնել պաշտպանության գերատեսչության ներսում:

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Գաբիլ Մամեդովը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պահանջով Ադրբեջանի 7 գեներալ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ բերման են ենթարկվել և բերվել Թուրքիա: Նրանք մեղադրվում են պետական ​​դավաճանության համար, գրում է  «Ինֆոտեկան 24»-ը:

Ըստ աղբյուրի՝ չեզոքացնելով «ապստամբներին»՝ Թուրքիան ուզում է վերահսկել Ադրբեջանի զինված ուժերը:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովը հեռացվել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնից այն բանից հետո, երբ դժգոհել էր Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներգրավման համար: