Զինվորի կողքին՝ բացօթյա բարեգործական համերգ

Նոյեմբերի 8-ին ժամը 12:00-ին (կիրակնօրյա սուրբ պատարագից հետո) Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից բաց տարածքում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ հասոյթը կուղղվի ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին››: Համերգն ուղիղ միացմամբ կհեռարձակի Ա1+ հեռուստաընկերությունը, այն հնարավոր է դիտել նաև Armenian National Philharmonic Orchestra և Armenian National Music ֆեյսբուքյան էջերով: ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին›› փոխանցումներ կարելի է կատարել նաև առցանց: Համերգային ծրագիրին մասնակցելու են Հայաստանի լավագույն երաժիշտները, երգչախմբերն ու նվագախմբերը՝ «Կոմիտաս» ազգային քառյակ՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյան, «Հովեր» պետական կամերային երգչախումբ՝ խմբավար Սոնա Հովհաննիսյան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլ՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյան, երգահան Վահան Արծրունի, բլուլահար Նորայր Քարտաշյան, Լիլիթ Բլեյանի և Տիգրան Տեր-Ստեփանյանի ակուստիկ դուետը: Համերգը կվարի ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արթուր Կարապետյանը: