Մեծ Բրիտանիայի վարչապետը թուրք է

Այն հայտնի խոսքը, թե այսինչը թուրք է, հաճախ օգտագործվում է փոխաբերական իմաստով։ Բայց այն կատարյալ ճշմարտություն է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պարագայում։  Նա ծագումով թուրք է։

Բորիս Ջոնսոնի նախապապը՝ Ալի Քեմալը, եղել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը։ Նրա հրամանով 1905 թ․ հակապետական գործունեության մեղադրանքով ձերբակալվել է Մուստաֆա Քեմալը։ Երբ վերջինս հասել է իշխանության, հրամայել է մահապատժի ենթարկել Ալի Քեմալին (1922): Այդ ժամանակ Ջոնսոնի պապը՝ Ալի Օսմանը, փախել է Անգլիա և ծպտվել Ուիլֆրեդ Ջոնսոն ազգանվան տակ։ Ահա թե որտեղից է ծագում Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգանունը։

Ի դեպ, Բորիս Ջոնսոնը մայրական կողմից հրեա է։

ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից