Կորոնավիրուսից մահացել են Իջևանից երկու վաստակաշատ բժիշկներ

Իջևանի առողջապահական համակարգը ծանր կորուստ է կրել։ Կորոնավիրուսից մահացել են վաստակաշատ բժիշկներ Համլետ Չոբանյանը և Սերգեյ Սիմոնյանը: Այս մասին տեղեկացրել է Տավուշի մարզպետարանը:

«Հրաժեշտ տվեցինք տավուշեցի տաղանդավոր, մինչև վերջ իրենց աշխատանքին և կոչմանը նվիրված բժիշկներ Համլետ Չոբանյանին և Սերգեյ Սիմոնյանին: Սա մեծ կորուստ է բժշկական հանրության և բոլորիս համար, երբ երկիրը այդքան կարիք ունի բժշկի ու բժշկության։

Վերջին շաբաթներին համաճարակային իրավիճակը վատթարացել է, ինչը կրկնակի բեռ է մեր քաջ բուժաշխատողների ուսերին:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ընտանիքի անդամներին, գործընկերներին և հարազատներին, ուժ, համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին:

Բժիշկների վառ կերպարները միշտ կմնան մեր հիշողությունում»,-նշված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: