ԱՄՆ սենատոր Թոդ Յանգն ընդգծել է ԼՂ-ում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը

ԱՄՆ սենատոր Թոդ Յանգը Twitter-ում հայտնել է, որ հանդիպել է Ինդիանա նահանգից Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամների հետ. հանդիպման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի բռնի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը։

«Մարտական գործողություններն արդեն շատ երկար են շարունակվում, և ես շնորհակալ եմ մեր հայ համայնքին բռնության դադարեցմանն ուղղված նրանց ջանքերի համար»,- հավելել է սենատորը։