Թուրքը Հարավային Կովկասը վերածում է ահաբեկչական անկլավի, իսկ ՌԴ-ն ու Արևմուտքը դիտորդի դերում են (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանն է։

Արցախյան ռազմաճակատում ահաբեկիչների ներկայությունը անհանգստացրել է թե տարածաշրջանային պետություններին՝ Ռուսաստանին, Իրանին, ինչպես նաև  եվրոպական երկրներին՝ Ֆրանսիա, անգամ Գերմանիա, սակայն այդ անհանգստությունը դեռ միայն  հայտարարությունների տեսքով է արտահայտվում: Ռուսաստանը, որ Սիրիայում հաջողությամբ իրականացրեց  հակաահաբեկչական գործողություններ, այսօր չի իրականացնում նման լուրջ գործողություններ արցախյան պատերազմում, երբ իրենից  ընդամենը 80 կմ հեռավորության վրա թուրքերը Հարավային Կովկասը վերածում են ահաբեկչական անկլավի։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։