Թշնամու կողմից Սեյրան Օհանյանին գերեվարելու ջանքերը ձախողվել են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող պատերազմին՝ Գառնիկ Իսագուլյանն ընդգծեց, որ ծանր մարտերը շարունակվում են, և թշնամին իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է առաջ տանել, բայց հանդիպելով ծանր դիմադրության՝ ուժերը հետ է քաշում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստին և մշտական անդամների համապատասխան բանաձևի ընդունման ձախողմանն անդրադառնալով, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը շեշտեց. երկիրը, որ տապալեց բանաձևի ընդունումը՝ Անգլիան է, որը սերտ հարաբերություններ ունի թուրք-ադրբեջանական կողմերի հետ։

Ամփոփելով՝ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ պահը հասունացել է, որ հայկական կողմը թշնամուն համարժեք պատասխան հասցնի և իր բազկի ուժը ցույց տա։

Մանրամասները՝ տեսանյութում