«Տեղեկությունը», թե «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ «Հայրենիք» կուսակցությունը Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ շարունակում է առաջնագծում հաջողություններ գրանցել․

«Որպես «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։

Զորախումբը, գեներալ Արթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները»,- գրել է Վարդան Ոսկանյանը։

Ավելի վաղ «Հայրենիք»  կուսակցությունից տեղեկացրել էին, որ «Հայրենիք» զորախումբը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։

Թշնամու դեմ մարտերի ընթացքում զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն․ բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Շարունակելու ենք մեզ պարտադրված այս պատերազմը, որի հաղթական ելքն ապահովելու համար որևէ զիջում չի լինելու, չենք ընկրկելու, չենք հուսահատվելու։

Պայքարելու ենք մինչև հաղթանակ»: