ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան. Վարդան Ոսկանյան

Դատելով առկա տեղեկատվությունից, ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Դե, տարօրինակ ոչինչ չկա․ անգլիական նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող, իսկ այդ երկրի ամենահայտնի հատուկ ծառայության ղեկավարը կարող է լինել Էրդողանի մտերիմ բարեկամը, սակայն այս «խանդավառ» պատկերը կարող է մթագնել մոլորյալ հայկական հրթիռը, որը կարող է խողովակից հորդող նավթից խիստ պատահաբար լիճ առաջացնել մեր լեռների հարևանությամբ,- նշել է Ոսկանյանը կից տեղադրելով հեշթեգ #մահ_թշնամուն: