Հունական Դիդիմոտիխոյի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական հարձակումները

Հունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական հարձակումներն ու բռնարարքները։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ը:

Նշվում է, որ բանաձևում քաղաքի իշխանությունները նաև դատապարտվում են այն բոլոր կողմերին, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախի դեմ ագրեսիային։