ԼՂ հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ներում` նոյեմբերի 4-ից 5-ը․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 4-ից 5-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC և CNN լրատվական գործակալությունները նշված ժամանակահատվածում չեն անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության թեմային:

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 3 հոդված։ «Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքը ծանր հրթիռակոծության է ենթարկվել»,- այս մասին Reuters-ին հաղորդել են Արցախում աշխատող երեք աղբյուրները։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էլ կոչ է արել տարհանել Ստեփանակերտում մնացած խաղաղ բնակիչներին։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 1 հոդված։ Լրատվամիջոցը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն աշխատանքից ազատել է ադրբեջանական ֆուտբոլային ակումբի պաշտոնյային, որը հետաքննվում էր սոցիալական ցանցերում Հայաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններ տեղադրելու համար:

Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 1 հոդված։ Գերմանական լրատվամիջոցը իր «Աշխարհն ընթացքի մեջ. Անկանոն միգրացիան և ԵՄ-ը» վերտառությամբ հոդվածում նշել է, որ հայկական սփյուռքը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։

#Հայաստան #Արցախ #Մեդիապաշտպան #Armenia #Artsakh #ArmeniaStrong #ArtsakhStrong