Նամուսը շան առաջ գցել են, շունը չի կերել

Գաղտնիք չեն նաև անինքնասեր անձինք քաղաքականության մեջ, որոնցից շատերն անգամ խուսափում են, բայց նրանք, որպես կանոն, շան երես ունեն և շարունակում են միաժամանակ մի քանի ազդեցիկ ուժերի կամ անձանց ծառայելու, հաճոյանալու փորձերը (երբ ժողովուրդը զգուշացնում է, որ խոսք տանող – բերողը` ոսկոր բերող շունը ոսկոր էլ տանում է), և որի համար կա նաև մեկ այլ դիպուկ արտահայտություն. երկու տիրոջ շուն են դառնում, ի վերջո մնալով առանց քաղաքական «տանիքի» կամ ավելի պատկերավոր` անտեր շուն: Դրանք հիմնականում բարոյազուրկ մարդիկ են, որոնց համար ժողովրդական խոսք-խրատ կա. նամուսը շան առաջ գցել են, շունը չի կերել:
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից