Որպեսզի մոտավոր պատկերացում կազմեք ընտրությունների լարվածության մասին

Օրինակ 5մլն ընտրող ունեցող Ջեորջիայում ձայների տարբերությունը կազմում է 2000 ձայն: 6.5 մլն ընտրող ունեցող Փենսիլվանիայում 9000 ձայն: Նևադայում ձայների տարբերությունը 12.000 ի օգուտ Բայդենի և այլն: Պարզ է, որ նման պարագայում վեճերն ու վերահաշվարկներն անխուսափելի են, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ամսի 4-ին մի շարք նահանգներում Թրամփը վստահ առաջատար էր, իսկ արդեն ամսի 6-ին Բայդենն է առաջատար: Բնականաբար սա հիմք է Թրամփի համար վերահաշվարկ պահանջելու մանավանդ, որ 1% տարբերության պարագայում վերահաշվարկը պարտադիր է:
Այս պահին Բայդենն ունի 253 ընտրիչների ձայն (հարկավոր է առնվազն 270), իսկ Թրամփը` 213: Միաժամանակ, Բայդենն ունի ընտրողների 73.7մլն ձայն, իսկ Թրամփը 69.5մլն: Նորից ու նորից եմ կրկնում: Նման պայմաններում Թրամփի հաղթանակը ուղղակի հերոսություն կլիներ:
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից