Բոլորովին հարմար ժամանակ չես ընտրել նման թեմայով հրապարակային քննարկումներ ծավալելու համար. Արտակ Զաքարյանը` Արծրուն Հովհաննիսյանին

«Արծրուն, նախ բոլորովին հարմար ժամանակ չես ընտրել նման թեմայով հրապարակային քննարկումներ ծավալելու համար։ Երկրորդը՝ խորհուրդ եմ տալիս ուշադիր վերընթերցել ՀՀ ԶՈւ զարգացման և արդիականացման նախորդ ժամանակաշրջանների բոլոր ծրագրերը, որոնք իհարկե հուսով եմ չես հրապարակի։ Եվ վերջապես, հիմա մեր բոլորի ուշադրությունը միայն անխուսափելի հաղթանակն է, որից հետո, կարծում եմ, առիթներ կլինեն հետադարձ վերլուծություններ անելու համար»:

Այսպես է մեկնաբանել Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Արծրուն Հովհաննիսյանի վերջին պնդումները, իբր վերջին 2 տարվա ընթացքում ավելի շատ սպառազինություն է բերվել, քան երբևէ: