Հայաստանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք, առողջացել է 1647, մահացել 30 մարդ

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, նոյեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101 773 դեպք, որոնցից 61782-ն` առողջացած, 1506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38 088 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 428 687 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5202 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք: Ունենք 1647 առողջացած և 30 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է: