Սիրիան մնացել է առանց էլեկտրականության

Ուրբաթ օրը ամբողջ Սիրիայում էլեկտրականություն չկար:

«Սիրիայում էլեկտրականությունն ամբողջությամբ դադարեցվել է վթարի հետևանքով»,- Արաբական Հանրապետության էներգետիկայի նախարարության հաղորդագրությունը մեջբերում է «Ikhbariya» պետական ​​հեռուստաալիքը:

Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է:

Վթարի պատճառները չի նշվում:

Վերջին անգամ երկիրը ամբողջովին հոսանքազրկվել էր օգոստոսին՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող գազատարի պայթյունից հետո, արտակարգ դեպքը որակվեց որպես ահաբեկչություն: