ԱՄՆ ընտրությունները, արցախյան պատերազմը և ահաբեկչության սպառնալիքը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է վերլուծաբան, աշխարհագրական գիտությունների դոկտոր Արմեն Վալեսյանը։ Նրա հետ քննարկեցիքն ԱՄՆ ընտրությունների հնարավոր արդյունքները և դրանց հետևանքները աշխարհաքաղաքական զարգացումներում, մասնավորապես Հարավային Կովկասում առկա իրավիճակի վրա։

Խոսեցինք նաև Իրանի Իսլամական Հանրապետության՝ արցախյան պատերազմը դադարեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ծրագրի մասին, որը ներկայացվել է բաքվին, Մոսկվային և Երևանին։ Առայժմ կողմերը չեն արձագանքել Իրանի նախաձեռնությանը։ Ի՞նչ է առաջարկում Իրանը պատերազմող կողմերին, որքանո՞վ են իրատեսական ու արդյունավետ նրա առաջարկները։

Վլադիմիր Պուտինի՝ վերջին ժամանակաշրջանում տված հարցազրույցների ժամանակ հնչեցրած հայտարարությունները ի՞նչ եզրակացությունների տեղիք են տալիս։

Տևական ժամանակ է՝ պաշտոնական Երևանը և Արցախը բարձրաձայնում են Հարավային Կովկասում ահաբեկչության հնարավոր վտանգների մասին ամբողջ աշխարհում, և այսօր աշխարհի տարբեր երկրներում մենք ականատես ենք լինում, որ այդ նախազգուշացումները տեղին էին, մի շարք երկրների քաղաքներում այս օրերին լսում ենք տարբեր սարսափազդու ահաբեկչական գործողությունների մասին՝ մարդկային զոհերով։ Այսքանից հետո քաղաքակիրթ աշխարհը հետևություններ կանի՞, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում